Շտապ. քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն զանգահարեց Երևանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 65 շենքի բնակիչ 59-ամյա Արամ Մելքոնյանը և ասաց, որ պատրաստվում է Կիևյան կամրջից իրեն ցած նետել: Նա խմբագրությանը հանձնեց նաև իր նախկին կնոջ համարը և խնդրեց կապ հաստատել վերջինիս հետ ` այդ մասին տեղյակ պահելու նպատակով:

Մեր խմբագրությունն արագ ահազանգեց կնոջը, սակայն նա հրաժարվեց անգամ լսել Մելքոնյանի անունը և հրաժարվեց մեկնաբանություններ տալուց:
Այս մասին Armlur.am-ը տեղյակ պահեց Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժին, որտեղից տեղեկացրին, որ քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի: Այլ մեկնաբանություններ չներկայացվեցին:

 

 




Լրահոս