«Ուրարտուն» իր պաշտոնական կայքում հայտնել է նոր տրանսֆերի մասին։
Երևանյան ակումբին է միացել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, որի գլխավոր թիմում չորս հանդիպման է մասնակցել։
Պուցկոն խաղացել է նաև «Ուֆայում», «Ախմատում» և Կալինինգրադի «Բալթիկայում»։ Պաշտպանը, որի տրանսֆերային արժեքը transfermarkt-ը գնահատում է 350 հազար եվրո, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 94 հանդիպում է անցկացրել։