Գյումրիում երիտասարդը դիտահորերի կափարիչներ է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով դիտահորերի կափարիչների գողության վերաբերյալ օպերատիվ տվյալները և համագործակցելով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների հետ, հունվարի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 22-ամյա մի երիտասարդի:

Բաժնում նա հայտնել է, որ Գյումրիի Արցախ թաղամասում գողացել է դիտահորերի կափարիչներ: Հայտնել է նաև, որ գողոնը «Մերսեդեսի» բեռնախցիկում է, պատրաստ է ներկայացնել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:




Լրահոս