Դատապարտյալի հարազատներն ապացույց ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Armlur.am-ը հայտնել էր, որ Վանաձոր ՔԿՀ-ի` հոգեկան և այլ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալ Արթուր Սմբատյանը հացադուլ է հայտարարել և ածելի կուլ տվել:

Սակայն Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն Armlur.am-ին հայտնել էր, որ դատապարտյալը բուժզննման է ենթարկվել, և պարզվել է, որ նրա որովայնային հատվածում օտար ոչ մի մարմին չկա:

Armlur.am-ի հետ զրույցում դատապարտյալի կինը` Աննան, հայտնեց, որ Սմբատյանն ածելին կուլ էր տվել փետրվարի 1-ին, ինչն ապացուցող բժշկի տեղեկանք կա իրենց ձեռքի տակ: «Դեպքից արդեն մեկ ամիս անցել է, ու, բնականաբար, հավանականությունը մեծ է, որ ածելին Արթուրի օրգանիզմում չի լինի»,- հավելեց դատապարտյալի կինը: Վերջինս հայտնեց նաև, որ մի քանի օր առաջ է տեսակցել դատապարտյալ ամուսնուն, և համոզվել է, որ Սմբատյանի վիճակը լավ չէ:




Լրահոս