Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ համացանցից

 

Ֆեյսբուքյան էջում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  տեղեկացրել է, որ չշահագործվող եւ ավերված գեղասահքի եւ տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա։

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞վ է փորձնակը, ինչպե՞ս դառնալ փորձնակ:

Նարինե Առաքելյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Փորձնակը օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գրանցված անձն է:

Քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձնակների ցանկում, դիմումի համաձայն, կարող են ընդգրկվել վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած քաղաքացիները: Համապատասխան մարմինը, ուսումնասիրելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրված փորձնակների ցանկը, ընտրում է համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ո՞վ է հեղինակային իրավունքի իրավատերը:

Հռիփսիմե Խանամիրյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական, մտավոր աշխատանքի արդյունքում ստեղծվել է ստեղծագործությունը («Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

Հեղինակը կարող է իր բացառիկ գույքային իրավունքները փոխանցել կամ օգտագործման թույլտվություն  տրամադրել այլ անձանց, որոնք, հեղինակից ձեռք բերելով այդ իրավունքները, դառնում են ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատեր:

Մտավոր սեփականության գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունների հեղինակները եւ նրանց ժառանգներն ու իրավահաջորդները (որոնք սովորաբար կոչվում են իրավատերեր) օգտվում են «Հեղինակային իրավունքի մասին» օրենքով տրամադրվող իրավունքներից։

 

 

 




Լրահոս