ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը՝ արտոնյալ կարգավիճակում․ արդյոք պատկան մարմինները կպատժեն պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրենքի կոպիտ խախտումով իր ավտոմեքենան կայանում է չթուլատրված վայրում:

ArmLur.am-ին այս մասին փաստող կարճ տեսանյութ են ուղարկել հարևանությամբ ապրող բնակիչները:

Ըստ այդմ, պարզեցինք, որ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրենքի կապիտ խախտումով իր ավտոմեքենան կայանել է Վիկտոր Համբարձումյան 113 հասցեի չթույլատրված հատվածում:

Մեզ ահազանգած քաղաքացիները պատմեցին, որ այդ ավտոմեքենան հաճախ են տեսնում նույն վայրում: Իսկ երբ նույն տեղում մյուս քաղաքացիներն են մեքենա կայանում, անմիջապես տուգանվում են:

Ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորը, փաստորեն, արտոնյալ է, պարեկներն ու Ճանապարհային ոստիկանությունը Հովիկ Աղազարյանի թույլ տված խախտումը չեն նկատում և խիստ բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերում նրա նկատմամբ՝ չտուգանելով նրան:

ArmLur.am-ը դիմեց ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ փոխանցեցին, թե տեսանյութի հանրայնացնելուց հետո համապատասխան միջոցներ ձեռք կառնեն:

Այսպիսով, հրապարակում ենք ու սպասում ոստիկանության արձագանքին, որը վստահաբար պետք է լինի տուգանքի տեսքով պատիժ:

Ի դեպ, ուսումնասիրելով հայտարարագիրը, ArmLur.am-ը պարզեց, որ վերը նշված հասցեն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, որտեղ Աղազարյանը 2021 թվականին ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում։

Աղազարյանը սեփական մեքենա չունի, սակայն այն մեքենան, որի մասին խոսքը գնում է, սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, բայց ըստ հայտարարագրի հենց ինքն էլ շահագործում է։

Հավելենք, որ ArmLur.am-ին տեսանյութը փոխանցած քաղաքացիները պնդեցին, որ եթե օրենքով սահմանված կերպով պատիժ չլինի, իրենք ևս Աղազարյանի օրինակին հետևելով այդ մեքենայի հետ կվարվեն այնպես, ինչպես պատգամավորը վարվեց կարտոֆիլների հետ՝ ցրիվ տալով դրանք փողոցում, իսկ այսօր այդ փողոցը մաքրված է կարտոֆիլներից:




Լրահոս