Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատև հիվանդությունից հետո վախճանվելէ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր,պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանը: Այս մասին armlur.am-ին տեղեկացրինՀայաստանի թատերական գործիչների միությունից:

Արտաշես Հովհաննիսյանն իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է Իջևանիժողովրդական թատրոնում, ապա աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվանդրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել է «Տորեադորների վալսը» , «Մթինպատմություն» , «Աշնան արև» և մի շարք այլ ստեղծագործություններ: ՆաՀայաստանում առաջինն է ստեղծել ոչ պետական թատրոն՝ «Նորք» թատրոնստուդիան, որը գործեց տևական ժամանակ:Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը ստեղծել է Թեքեյանթատերախումբը:

Անվանի բեմադրիչ-մանկավարժը բեմադրություններով հանդես էեկել Երևանի Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և այլ թատրոններում:




Լրահոս