Ում նկատմամբ են իրավական գործընթացներ սկսվել․ Էկոնոմիկայի նախարարությունից մանրամասնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ:

ArmLur.am-ը գրել էր, որ խուզարկություններ են իրականացվել նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաև խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս նաև ձերբակալվել է։
Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախարարությունում տեղի ունեցող այս գործողություններին, նախարարությունից ընդգծեցին․

«Հաստատում ենք, որ էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում, կառուպցիայի դեմ պայքարը կարևորում ենք, բայց միևնույն ժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով:

Փոխնախարարի և վարչության պետերից մեկի նկատմամբ են իրավական գործընթացներ իրականացվում, բայց ՔԿ-ի գործողությունները չենք մեկնաբանի»,-ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ նախարար Վահան Քերոբյանի մասով որևէ գործընթաց չկա․

«Նա մինչ այս պահն ԱԺ-ում էր, հավանաբար արդեն վերադարձել է նախարարություն, խոսքը փոխնախարարի և վարչության պետերից մեկի մասին էր»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս