Խզմալյանի բաց նամակը. կեցցե Ուկրաինան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոռեժիսոր եւ սցենարիստ  Տիգրան Խզմալյանը Ուկրաինայի իրադարձությունների առնչությամբ բաց նամակ է հրապարակել համացանցում.

«Մենք, արվեստի ու մշակույթի հայ գործիչներս, մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Ուկրաինայում տեղի ունեցող ազատագրական ու հակագաղութային պայքարի հետ, աղոթում ենք նահատակների համար եւ պահանջում ենք վերջ տալ պատերազմական գործողություններին ու թշնամական քարոզչությանը Ուկրաինայի դեմ: Ձեր պայքարը` մեր պայքարն է, ձեր ազատությունն ու անկախությունը կարեւոր է բոլորիս ազատագրման համար: Կեցցե Ուկրաինան, կեցցե ազատությունը»:




Լրահոս