ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի կնոջ եկամուտները «պաշտոնի հաշվին» կրկնապատկվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ականջ և լեզու կտրող ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ունեցվածքի մասին ArmLur.am-ը գրել էր նախկինում, այս անգամ հերթը նրա կնոջն է։ Այսպիսով Հովհաննիսյանի կինը՝ Մարիամ Ավագյանը, աշխատում է Ucom ընկերությունում, հեղափոխությունից հետո նրա տարեկան եկամուտները, որոնք ստացել էր այդ ընկերությունից, զգալի աճել են։ Բացատրենք՝ ինչպես․

Մարիամ Ավագյանը պաշտոնատար անձի ընտանիքի անդամի 2019 թվականի տարեկան հայտարարագրում Ucom ընկերությունից ստացել է 1 մլն 782 հազար դրամ աշխատանքի վարձատրությունից։ Հաջորդ տարի 2020 թվականի հայտարարագրում Ucom ընկերությունից Ավագյանը 2 մլն 323 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել, որը նախորդ տարվա համեմատ աճել է կես միլիոն դրամով՝ 541 հազար դրամով։

2021 թվականին աշխատանքի վարձատրություն ստացել է միանգամից 2 ընկերությունից՝ Յուքոմ ՓԲԸ և «Էպամ Սիսթեմզ» ՍՊԸ-ից՝ 1 մլն 792 հազար դրամ։
2022 թվականին Ավագյանը աշխատանքի վարձատրություն է ստացել «Էպամ Սիսթեմզ» ՍՊԸ-ից 3 մլն 680 հազար դրամ, նախորդ աշխատանքի վարձատրությունների համեմատ կրկնակի աճելով, նախորդների համեմատ գրեթե 1 մլն 714 հազար դրամով։

Նման երևույթ առաջին անգամ չէ, որ դրսևորվում է հեղափոխականների իշխանության օրոք նրանց բարեկամների և հարազատների նկատմամբ։ ArmLur.am-ը նախկինում անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի «պաշտոնի հաշվին» կնոջ եկամուտները 5 անգամ ավելացել են «ՀայՓոստ»-ում։

Ստացվում է, որ ՔՊ-ականները, երբ գալիս էին իշխանության, բացառում էին խնամի-ծանոթ-բարեկամ մեթոդով պաշտոնի զբաղեցումը, սակայն իրավիճակն այժմ այլ բան է ցույց տալիս։ Հենց նման ԽԾԲ երևույթի պատճառով էլ այսօր աղմկահարույց բացահայտումներ և ձերբակալություններ են տեղի ունենում Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների շրջանում։




Լրահոս