ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ՁՅԱՆ ՓԱԹԻԼՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն` իր ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որոշել է պետական բյուջեից ավելի քան 100 մլրդ դրամ մսխել` սեփական PR-ն ապահովելու համար: Ձմռան նախաշեմին կառավարությունը որոշել է հանրապետության բոլոր մարզերում միաժամանակ իրականացնել ասֆալտապատում, բազմաբնակարան շենքերի կտուրների, դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների շենքերի վերանորոգում: Բայց նրանք կարող էին այդ գումարը հատկացնել, ասենք, գարնանը, որ մինչեւ աշուն իրականացվեին ծրագրերը: Սակայն կառավարությունը որոշել է գործել խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ: Իսկ ուշագրավն այն է, որ մարզպետերից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեցին, որ նախատեսված աշխատանքների մի մասը եղանակային պայմանների պատճառով չեն հասցնի այս տարի իրականացնել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ի իր նիստում կառավարությունը պահուստային ֆոնդից 10 մլրդ-ական դրամ էր հատկացրել յուրաքանչյուր մարզի` Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումների իրականացման համար:




Լրահոս