Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը։ Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոն։
«Մենք հասկանում ենք, որ արևելյան սահմանի հետևում կան մարդիկ, որոնց նպատակն է ապօրինի մուտք գործել Ֆինլանդիա: Պարզ է, որ մենք չենք կարող վերանայել սահմանը փակելու մեր որոշումը»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, Օրպոն նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ նախապատրաստել՝ կանխելու մարդկանց ապօրինի տեղաշարժը սահմանի փակ լինելու պայմաններում:
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը կայացրել էր անցած տարվա նոյեմբերի վերջին։ Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման որոշում են կայացնում փախստականների հոսքը կանխելու նպատակով։