Սեւանի զինվորական քննչականից քրեական գործով անցնող զինվորը դիմել է փախուստի. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Բորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում և զբաղեցնելով ուղեկցման խմբի ռազմական ոստիկան-ուղեկցորդի պաշտոնը՝ կոչումով ենթասպա, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, այն է՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մեսրոպ Գևորգյանին 2023թ. դեկտեմբերի 14-ին նշված քրեակատարողական հիմնարկից տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Նաիրյան 189 հասցեում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ թիվ 90602420 քրեական վարույթով համապատասխան վարութային գործողություններին մասնակցելու, գործողությունների ավարտից հետո Մ.Գևորգյանը ոստիկան-ուղեկցորդներ Զ.Սարգսյանից և Տ.Բորյանից խնդրել է զուգարան գնալու թույտվություն և վերջիններիս անուշադրության հետևանքով դիմել է փախուստի զուգարանի հարևանությամբ գտնվող սենյակի պատուհանով:

Քնար Մանուկյան




Լրահոս