Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշված է որպես Հիվանդի համաշխարհային օր (World Day of the Sick): Սա մտածված է որպես հիվանդներին աջակցելու որոշակի սոցիալական քայլ:
Հիվանդի համաշխարհային օրը սկզբնավորվել է 1992-ի մայիսի 13-ին, Հովհաննես Պողոս II պապի նախաձեռնությամբ:
Իր խոսքում պապն ասել է, որ այս օրը նշելը որոշակի նպատակ ունի. «Մեծաթիվ կաթոլիկ բժշկական կազմակերպությունների աշխտակիցներին, հավատացյալներին, համայն ժողովրդին զգալ տալ հիվանդների մասին լավագույնս հոգալու, նրանց տառապանքները հեշտացնելու
անհրաժեշտությունը»:
Հիվանդի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1993-ի փետրվարի 11-ին: Ամսաթիվն ընտրվել է, որովհետև ողջ աշխարհի կաթոլիկները հնուց փետրվարի 11-ին նշում են Հիվանդի օրը: Հենց այս օրը ֆրանսիական Լուրդ վայրում շատ դարեր առաջ տեղի է ունեցել Աստվածամոր հայտնությունը: Սուրբ մայրը՝ Լուրդյան Աստվածամայրը, բուժել է տառապյալներին՝ դրանով իսկ դառնալով հիվանդների փրկության խորհրդանիշը: