Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում. ովքեր են մեկնել ՀՀ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 5 քաշային կարգերի ներկայացուցիչներ:

55 կգ քաշային կարգի մեկնարկում Մանվել Խնձրցյանը կմրցի թուրք Ադեմ Բուրաքի հետ:

63 կգ քաշում Հրաչյա Պողոսյանը ուժերը կչափի շվեդ Վիրջիլ Ալեքսանդրերի հետ:

77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

87 կգ Գևորգ Թադևոսյանը որակավորման փուլում մրցապայքարի դուրս կգա Դանիան ներկայացնող Էքսուս Մուկուբուի հետ:

Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանի մրցակիցը կլինի Շվեյցարիայից Հոսեյն Ալիշահը:




Լրահոս