Փետրվարի 20-ին լրանում է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 36-րդ տարին. ի՞նչ միջոցառումներ կլինեն Երեւանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին լրանում է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման, 36-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախահայությունը որոշում կայացրեց դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով Մայր Հայաստանին:
Մշտապես այդ օրը Երեւանում եւ Ստեփանակերտում տարբեր միջոցառումներ են կազմակերպվել: Ի՞նչ միջոցառումներ է սպասվում այս տարի՝ փետրվարի 20-ին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արցախցի պատգամավորները պատրաստվում են այդ օրը Երեւանում որոշ միջոցառումներ անել: Առավոտյան արցախցի պատգամավորները քայլերթ կիրականացնեն դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին: ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի կունենա նաեւ հանդիպում-քննարկում ԱՀ պատգամավորների եւ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ:

Արցախի ԱԺ-ն մտադիր է նաեւ այդ օրը հայտարարությամբ հանդես գալ՝ Ղարաբաղյան շարժման 36-րդ տարեդարձի առիթով: Ղարաբաղյան շարժման տարեդարձի օրը նաեւ հանրահավաք տեղի կունենա Ազատության հրապարակում՝ արդեն հայաստանյան ընդդիմադիր շրջանակների նախաձեռնությամբ:

Քրիտինա Մուշեղյան




Լրահոս