ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Մյունխեն այցից հետո ակտիվ հանդիպումներ է նախատեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը Մյունխեն այցից հետո նախատեսում է հանդիպումներ ունենալ իր թիմակիցների հետ՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:
Այս շաբաթ տեղի կունենա վարչության հետ հանդիպում, նախաձեռնող խմբի հետ հանդիպում, մեզ նաև ՔՊ-ից հայտնեցին, որ առաջիկայում հնարավոր է նաև Փաշինյանը գնա ԱԺ՝ պատգամավորների հետ հանդիպման՝ մյունխենյան այցի արդյունքները ներկայացնելու:
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երեկ գիշեր արդեն վերադարձել է Մյունխենից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Նիկոլ Փաշինյանը Մյուխեն մեկնել էր տիկնոջ ու դստրերի հետ, պատվիրակության կազմում էին նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ էր ունեցել օտարերկրյա բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ: Մյունխենում տեղի էր ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս