Հայ պատանի շախմատիստները երկրորդ տեղն են գրավել միջազգային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացված «Кубок Интеллект Академии» մրցաշարում Հայաստանը ներկայացնող Աբովյանի շախմատի դպրոցի թիմը դարձել է արծաթե մեդալակիր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցել են Գարիկ Շառաջյանը, Արման Ասլանյանը, Գարիկ Թորոսյանը, Գնել Աբգարյանը և Սվետլանա Ցուգունյանը: Թիմի ավագն էր Նաիրա Մովսիսյանը:

Հայ պատանիները տարել են 7 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի և կրել 1 պարտություն:

Մրցաշարի հաղթող է դարձել Ղազախստանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ղրղզստանի թիմը:




Լրահոս