
Համացանցը կրկին ակտիվ քննարկում և թիրախավորում է Երևանի քաղաքապետարանի՝ այս անգամ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը։ Օգտատերերը տարբեր վարչական շրջաններից լուսանկարներ են տեղադրում, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչ բարձիթողի վիճակում է քաղաքի աղբահանությունը։
Հավելենք նաև, որ այս հիմնարկը 2024 թվականի հունվարի 29-ից ղեկավարում է Սաշա Կատվալյանը։ Կատվալյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, քաղաքապետի խորհրդական։ Բանն այն է, որ շուտով լրանում է Կատվալյանի ղեկավարման մեկ ամիսը, սակայն արդյունքի փոխարեն նրա հասցեին անդադար բողոքներ են հնչում։
Մանրամասները՝ տեսանյութում։