Վնասից, խառնակչությունից բացի ուրիշ ոչնչի չի բերի. Իտալիայի հայոց հոգևոր հովիվը՝ հանրահավաքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին Էջմիածնում նախատեսվում է իրականացնել հանրահավաք՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: Հանրահավաքն իրականացնում է «Վարդանանք» շարժումը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Իտալիայի հայոց հոգևոր հովիվ՝ Հայր Ներսես Հարությունյան հետ, հասկանալու համար՝ ինչպե՞ս է վերաբերվում այս իրավիճակին.

«Դա երբեք չի կարող ճիշտ լինել, որովհետև եկեղեցին այնպիսի կառույց է, որ ունի իր յուրահատուկ կանոնները, իր դրվածքները, և նման աշխարհական միջամտությունը բոլորովին անտեղի է, և վնասից, խառնակչությունից բացի ուրիշ ոչնչի չի բերի: Շատ անլուրջ եմ վերաբերվում այս հանրահավաքներին»:

Նրա կարծիքով՝ սա այնպիսի մի խումբ է, որը շատ կասկածելի է կարող է լինել, որովհետև կարող է տարբեր կողմերով ուղղորդված լինեն, և իրենք ժողովուրդ ներկայացնող չեն:

«Սա կարծես թե պրովոկացիա է, գուցե և շողող նպատակներ ունի, բայց որ անօգուտ ու անիմաստ գործ է, ուրիշ այլ քննադատանք չեմ կարող ասել: Ուղղակի վիարավորական է, որ մի խումբ մարդիկ նման կառույցի դեմ են դուրս գալիս»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս