Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում ռումբ տեղադրողները հայտնի են․ մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ականներին պատկանող տարածքներում կեղծ պայթուցիկ տեղադրելու գործընթացը խիստ մտահոգել է իրավապահներին, եւ ողջ համակարգը լծված փորձում է գտնել կատարողին կամ կատարողներին։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում, ռումբ է տեղադրվել, որը պայթել է։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են կատարողներին ու այս պահին նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Արդյոք Մելքոնյանի տան մոտակայքում ռուբի տեղադրողները կապ ունեն ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի եւ ՔՊ գրասենյակի մոտ ռումբի տեղադրման հետ, փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ ՆԳՆ-ից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեպքերը պետք չէ կապել մեկը մյուսի հետ։ Նոյ թաղամասի պայթուցիկի գործով կա նախաձեռնված վարույթ, կան մեղադրյալներ։

Մեր այն հարցին, իակ որտեղից ՀՀ ոստիկանապետին տեղեկություն, որ ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկը մուլյաժ է,ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիայանը նկատի է ունեցել, որ պայթուցիկը վնասազերծված է եւ իրենից վտանգ չի ներկայացնում։

Քնար Մանուկյան




Լրահոս