Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 29-ի ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00 կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աղայան, Ե. Չարենց, Աբովյան, Կամո և Ազատամարտիկներ փողոցների, Նշավան, Դիմիտրով, Դալար, Արաքսավան, Մրգավետ, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ գյուղերի և Բյուրավան գյուղը մասնակի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս