«Դիսնեյ»-ի «Վարդավառ» սերիան՝ նվիրված հայկական տոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիսնեյ» ընկերությունը MICKEY MOUSE FUNHOUSE-ի հերթական դրվագում, որի պրեմիերան կայացել է Disney Channel-ով մարտի 1-ին, ներկայացրել է հայկական ամենաուրախ տոներից մեկը՝ Վարդավառը։ Դրվագի սցենարի հեղինակը Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, ում ամուսինը հայ է։ Այս մասին հայտնում է Armenian Film Society-ն։

Դրվագում հերոսներին դիմավորում է Աստղիկ աստվածուհին՝ հայկական տարազով։ Գործողությունները տեղի ն ունենում առասպելական երկրում՝ հայկական ճարտարապետությամբ, որի հիմքում Կասկադն ու Գառնու տաճարն են։

Դրվագը հագեցած է մշակութային հիշատակումներով. Մինին կրում է հայկական տարազ, ամբողջ դրվագում խոսում են հայերեն, և իսկ Չիփն ու Դեյլը թան վաճառում և խորոված պատրաստում:

Սա «Դիսնեյ»-ի պատմության ընթացքում առաջին հիշատակումն է հայերի կամ հայկականի մասին։

«Վարդավառ»-ը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNow հավելվածում, իսկ ավելի ուշ հասանելի կլինի Disney+-ում:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս