32 տարի առաջ ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվեց ՀՀ դրոշը․ Հայաստանում այսօր նշվում է դիվանագետի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր նշվում է ՀՀ դիվանագետի օրը, ինչի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«Բոլորս գիտենք, որ մարտի 2-ի ընտրությունը փոխկապակցված է, խորհրդանշում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունը. 32 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

Այս տարի մենք որոշել ենք ոչ միայն նայել այս տոնի ակունքներին, բայց նաև դրա ապագային. հարցրել ենք մեր երիտասարդ գործընկերներին, ովքեր այս տարի առաջին անգամ են նշում այս օրը դիվանագետի կարգավիճակում, թե ինչ է այն խորհրդանշում և որն է իրենց ուղերձը, մաղթանքը ԱԳՆ մյուս գործընկերներին այս օրվա կապակցությամբ։

Միանալով հնչող մաղթանքներին՝ շնորհավորում ենք ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների բոլոր գործընկերներին», – ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս