Կարելի է ուտել. Պահքի ընթացքում թույլատրելի աղցաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի քսանվեցերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Կանաչ աղցան. Կտրատել մեկ կապ գանգուր հազարաթերթիկ, ավոկադո, ավելացնել ռեհանի թերթիկներ, նուշ և դդմի սերմեր: Ավելացնել ձիթապտղի ձեթ, թարմ քամած լիմոնի հյութ, բալզամիկ քացախ, օրեգանո, աղ:

Պեննե աղցան. Խաշել պեննեն, ապա սառը ջրով լվանալ և թողնել, որ չորանա: Վրան ավելացնել կտրատած կարմիր սոխ, արուգուլայի և կանաչ ռեհանի տերևներ, խաշած սիսեռ, կտրատած ազատքեղ(մաղադանոս), վարունգ և փոքր լոլիկներ, բոված և կեղևազրկած պիստակ և խաշած սիսեռ: Բաղադրիչները խառնելուց հետո թանձրուկը, որը պատրաստելու համար անհրաժեշտ է ձիթապտղի ձեթ, թարմ քամած լոլիկի հյութ, մեղր, խաղողի քացախ, աղ և պապրիկա:

Խնձորով աղցան. Բարակ շերտերի կտրատել խնձորը և սոխը, ավելացնել փշրված կաղին և համեմի թերթիկներ: Պատրաստ բաղադրիչներին ավելացնել թանձրումը, որը պատրաստելու համար հարկավոր է խառնել խնձորի քացախ, մեղր, ձիթապղտի ձեթ, մանանեխ, ճզմած սխտոր, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս