«Ժառանգություն»-ը` կրկին Ազատության հրապարակում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ԲՀԿ-ն փորձում է ընդդիմության առանցքը դառնալ, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մարտի 29-ին, 30-ին և ապրիլի 6-10-ը, ժամը 11։00–23։00–ն հավաքներ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան։

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ դեռ հստակ չէ, թե ինչ «ձևաչափի» միջոցառում են անելու, իսկ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Հնարավոր է այնտեղ հանրային միջոցառում անցկացվի»։ Նախապես ծրագրվա՞ծ, թե՞՝ առաջիկա գործընթացներից բխող։ «Ժամանակը ցույց կտա»։ Չի բացառվում, որ պարտադիր կուտակայինի վերաբերյալ ՍԴ մարտի 28-ի որոշումից հետո «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպելիք ակցիաներին միանան, կամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս հրավիրի Ազատության հրապարակում։
Մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս