Այրվել են տանիքի փայտե կառուցատարրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 14-ին, ժամը 15:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։09-ին, մարվել՝ 16։21-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ)։




Լրահոս