Օրեր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է այն քայլերի հերթականությունը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են առցանց եղանակով փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը։
Քարտերի օգտագործումն ի սկզբանե բողոքի առիթ էր բարձրացրել կենսաթոշակառուների մոտ, քանի որ շատ ծերեր դժվարանում են հասնել բանկ կամ օգտագործել քարտը:
ArmLur.am-ը կապ հաստատեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Մենք ունենք պատժամիջոների տակ գտնվող բանկ՝ առնվազն ՎՏԲ-ն, որի քարտապան լինելը վտանգավոր է մեծ հաշվով:
Այդ բանկերի հետ ցանկացած հարաբերություններ ունենալը երկրորդական պատժամիջոց է գեներացնում Հայաստանի Հանրապետությունում»:
Հարցին, թե ի՞նչ պետք է անեն այն ծերերը, ովքեր դժվարանում են հասնել բանկ կամ կանխիկացնել գումարը՝ ասաց.
«Այդ խնդրի լուծումը ոչ ոք չի կարող տալ, որովհետև ամբողջ տնտեսական համակարգը դեպի այդտեղ է շարժվում, անկախ երկրից»: