Վոլգոգրադցի հայ բռնցքամարտիկը կպայքարի Ասիայի չեմպիոնի տիտղոսի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլգոգրադցի հայ բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանն առաջիկայում կրկին դուրս կգա ռինգ եւ կպայքարի WBC վարկածով Ասիայի չեմպիոնի տիտղոսի համար։ Մրցամարտը տեղի կունենա Բանգկոկում՝ մարտի 30-ին։ Հայ բռնցքամարտիկի ախոյանը կլինի թայլանդցի Չակիտա Ռատչատոկան։ Եթե նա հաղթի ախոյանին, նրա անունը կգրվի WBC վարկածով քսան լավագույն բռնցքամարտիկների ցանկում։

Միքայելը հայտարարել է, որ իր հակառորդի թույլ կողմերը շատ լավ գիտի, սակայն նաեւ նկատել է, որ վերջինս լուրջ եւ ավելի փորձառու մարզիկ է։ Ամեն դեպքում մեր հայրենակիցը տրամադրված է հաղթանակի։ Նշենք նաեւ, որ Միքայելը հայտարարել է, որ յուրաքանչյուր մրցամարտի համար իրեն մոտիվացնում է մայրը։

 




Լրահոս