ՌԴ-ն և Ուկրաինան շարունակել են օդային հարձակումները միմյանց տարածքների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 131 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև խոցել են 26 հրթիռ՝ ամերիկյան արտադրության HIMARS և չեխական արտադրության Vampire բազմակի հրթիռային համակարգեր»,- հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈՒ զորքերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին 24 ժամվա ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժը և ռազմական տեխնիկան 107 շրջանում։

Ուկրաինական կողմն էլ հայտնել է, որ հինգշաբթի գիշերը ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Երկրի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Խարկովը, Զապորոժիեն, Օդեսան, ենթարկվել են անօդաչու սարքերի հարձակմանը։ ՀՕՊ-ը, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության, խոցել է 28 անօդաչու թռչող սարքից 26-ը։

Ռուսական զորքերը նաև արձակել են 3 թևավոր՝ Х -22, Х-31П հակառադարային և С-300 հրթիռներ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տարակուսանք է հայտնել, թե ինչու Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը չեն ծածկում Խարկովի և Ուկրաինայի մյուս քաղաքների երկինքը ռուսական հարձակումներից։ «Դրա համար ոչ մի ռացիոնալ բացատրություն չկա և չի կարող լինել»,- գրել է նա Telegram-ում:




Լրահոս