
Թբիլիսիում վերսկսվել է արտասահմանյան գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց։
Ավելի վաղ՝ ապրիլի 17-ին, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր այս օրինագիծը։
Պատգամավորների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդդիմադիր կուսակցությունների որոշ ներկայացուցիչներից պահանջել էր լքել դահլիճը։