Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի համար մշակվել են բազմաթիվ լուծումներ բարձր ջերմաստիճաններին դիմակայելու և հարմարվելու համար։ Այս լուծումները, ըստ Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի, պետք է անհապաղ կիրառվեն:

Անհրաժեշտ են ավելի շատ ծառեր և կանաչ տարածքներ՝ քաղաքային «ջերմային կղզու» էֆեկտը մեղմելու համար, ինչպես նաև «պասիվ սառեցում» բնակարաների համար, ինչպիսիք են օրինակ ջերմամեկուսացումը և հատուկ փեղկերի տեղադրումը:

Վերջին 30 տարում մայրաքաղաքում գրանցվել է 116 շոգ օր, սակայն դրանց կեսից ավելին (59) տեղի է ունեցել վերջին 10 տարում: 35°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը նույնպես ավելանում է: Ծայրահեղ շոգը կարող է սրել մարդկանց առողջական խնդիրները՝ առաջացնելով ջերմային հյուծում, իսկ որոշ դեպքերում նաև կարող է հանդիսանալ մահվան պատճառ:

Եթե 1990-ականներին և 2000-ականներին հազադեպ են գրանցվում շոգ օրեր, ապա 2017 թվականից սկսած, ամեն տարի, բացառությամբ 2021 թվականի, Լոնդոնում երեք և ավելի օր անընդմեջ օդի ջերմաստիճանը բարձրանում է 30°C-ից բարձր:

Այս վերլուծությունը ավելի լայն հետազոտական ծրագրի մի մասն է, որը ձեռնարկվել է Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի կողմից՝ գնահատելու, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում աշխարհի ամենաբազմամարդ մայրաքաղաքներից մեկի՝ Լոնդոնի վրա:




Լրահոս