ՖՈՏՈ. Սարի թաղում շատացել են փոսերը. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի բնակիչ Անդրանիկը ArmLur.am-ին ահազանգում է, որ «Փոքր մոստ»-ի մոտ ահռելի փոսեր են։

Նրա խոսքով՝ քաղաքի շատ հատվածներում շատ փոսեր կան ու Սարի թաղը նույնպես արդեն բացառություն չի։
«Էս վերջերս Սարի թաղում շատացել են փոսերը ու վատը են ա, որ կենտրոնական փողոցներ են ամբողջը։ Իմ ամեն օրվա ճանապարհն ա էդ, նեղ փողոց ա շրջանցել չի լինում, ուզած-չուզած փոսի միջով ես անցնում, դրա համար էլ ամեն օր մի խնդրով մեքենաս տանում եմ արհեստավորի մոտ»։

Անդրանիկի խոսքով՝ վիճակն ավելի է բարդացել երեկվա անձրևից հետո, փոսերը ավելի են մեծացել ու կտորները ցաք ու ցրիվ եղել։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր՝ մարտի 27-ից մեկնարկում է փոսալցման աշխատանքներ։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս