Վաշինգտոնում սողանքից 8 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է bbc-ն, Վաշինգտոնի նահանգում տեղի ունեցած սողանքից զոհվել է առնվազն 8 մարդ:

Նահանգի իշխանությունները հայտնել են, որ փրկարարները փնտրում են կորածներին, սակայն եղանակային  վատ պայմանները դժվարացնում են որոնողական աշխատանքները: Հորդառատ անձրևներից առաջացած սողանքները ոչնչացրել են 30 տուն և արգելափակել գետը, ինչը կարող է այս շրջանում ջրհեղեղի պատճառ դառնալ:




Լրահոս