
Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը։
Այսօր քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել էր 70 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել, 70 կողմ ձայնով Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր։