Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների չորս պաշտոնյաների նոր դասային աստիճան է շնորհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի չորս պաշտոնյաների արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Պողոսյանին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանին։

Նշված դասային աստիճան է շնորհվել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Ասլանյանին։




Լրահոս