ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ամեն ինչ կարգին է»․ վարչապետը հայտնել է, որ իր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով իր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,-գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ վարչապետ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ հարկադիր վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում Ըստ նախնական տեղեկությունների ՝ վարչապետ Փաշինյանը ուղևորվում էր Տաշիր։




Լրահոս