
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ հանդիպման նախօրեինհավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հարված հասցնել Իրանին, քանի որ դա կարող է զգալի հարված հանդիսանալ համաշխարհային տնտեսության համար: Նա հասկացնել է տվել, որ հիմնական ջանքերը պետք է ուղղել Իրանի վրա դիվանագիտական ճնշումներն ուժեղացնելուն: