Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) կոչ է արել քաղաքացիներին ամպրոպի ժամանակ չանտեսել անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում է տեղի մամուլը:
Նշված է, որ գիշերը կայծակի հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել, քաղաքացիներ են վիրավորվել։
Այս կապակցությամբ ԱԻՆ-ը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը խստորեն պահպանել անվտանգության կանոնները։