Ճարճակիս գյուղում այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին՝ ժամը 11։28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։03-ին, մարվել՝ 13։45-ին։ Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։




Լրահոս