![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/af5f4e4c-6e96-4130-a653-9f6ca531c520-e1718695416683.jpg)
Վթար Հրազդան քաղաքում. կա տուժած
Հունիսի 18-ին, ժամը 07:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը՝ վնասելով հեռախոսակապի մալուխներ և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարներր կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարներները հոսանքազրկել են ավտոմեքենան, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել վնասված մալուխները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: