ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենտրոնի դատարանը ծանուցում է ուղարկել Վիտալի Բալասանյանին ու Հրանտ Մարգարյանին ներկայանալ դատարան ու զգուշացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որ հուլիսի 10-ին ներկայանան կենտրոնի դատարան․ հարգելի պատճառով չներկայանալու դեպքում նրանց բերման կենթարկեն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկելու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջիններս ներկայանան դատարան ու հարցաքննվեն։

Իսկ ի՞նչ քրեական վարույթով նրանք պետք է ներկայանան դատարան։

2023 թվականին ArmԼur.am-ը գրել էր, որ ԱԱԾ է հրավիրվել և հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ էին հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:

Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի և կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում էր, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը պետք է առերեսվեին։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաև, որ նույն քրեական գործով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել էր։ Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս