Սահակաշվիլին մտադիր չէ վերադառնալ Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին «Ռուստավի-2» հեռուստատեսությանը տրված հարցազրույցում ասել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո երկրից հեռացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզոի խորհրդով, քանի որ Վրաստանի նոր իշխանությունները պատրաստվում էին ձերբակալել Սահակաշվիլուն: Այս մասին հայտնում է golos-ameriki.ru-ն:

Բարոզոն զգուշացրել է, որ այդպիսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է եղել կասեցնել Վրաստանի եվրաինտեգրումը:

«Բարոզոն ինձ ասաց. «հենց որ իշխանությունները քեզ ձերբակալեն, ինձ այլևս ոչ ոք չի համոզի, թե այդ իշխանությունները չեն վերահսկվում Պուտինի կողմից, և ես կլինեմ առաջինը, ով հարց կբարձրացնի Վրաստանի հետագա առաջխաղացումը դադարեցնելու վերաբերյալ», – ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Սահակաշվիլին կանչվել էր Վրաստանի Գլխավոր դատախազություն մի քանի գործերով վկայություն տալու համար: Նախկին նախագահը, որն այժմ դասավանդում է ԱՄՆ-ում միջազգային հարաբերությունների ոլորտում ամենահեղինակավոր հաստատություններից մեկում ` Տաֆթսի համալսարանի Դիվանագիտության և իրավունքի դպրոցում, հայտարարել է, որ մտադիր չէ Թբիլիսի վերադառնալ:




Լրահոս