Երևանում կկայանա ավանդական կարատեի միջազգային խոշոր մրցաշար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում հուլիսի 14-ին կկայանա ավանդական կարատեի «Ararat Cup» 4-րդ միջազգային խոշոր մրցաշարը:

Այս տարի մրցաշարին կմասնակցի 300 մարզիկ Հայաստանից, Եգիպտոսից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Վրաստանից ու Իրանից:

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան տիտղոսակիր մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Ոսկանյանը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն ու աշխարհի գավաթակիր Հովհաննես Հակոբյանն ու Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մեդալակիր Նարեկ Մովսիսյանը։




Լրահոս