
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
«Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 71:61 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն էր: Նա վաստակել է 15 միավոր և 21 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին»,- ասված է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում։