Փարիզ-2024-ի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ բասկետբոլիստները մրցել են միմյանց դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշորի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 94-90 հաշվով հաղթել է ճապոնացիներին։

Հատկանշական է, որ այս խաղում մրցել են Փարիզ-2024-ի ամենաբարձրահասակ ու ամենացածրահասակ բասկետբոլիստները։ 20-ամյա ֆրանսիացի Վիկտոր Վեմբանյամայի հասակը 224 սմ է, իսկ ճապոնացի Յուկի Տոգասիինը՝ 168 սմ։

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Սան Անտոնիո Սփյորսի» հարձակվող Վեմբանյաման այդ խաղում Ֆրանսիայի հավաքականի ամենարդյունավետ բասկետբոլիստն էր՝ 18 միավոր։ Հանդիպման ամենարդյունավետ խաղացող է ճանաչվել Յուկի Կավամուրան, որը Ճապոնիայի հավաքականի կազմում վաստակել է 29 միավոր։ 31-ամյա Յուկի Տոգասին հավաքել է 3 միավոր։

Ֆրանսիայի հավաքականը երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ և ժամկետից շուտ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր։




Լրահոս