Բազմաթիվ ՃՏՊ-ներ՝ հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց և Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶԵԼ»-ի վարորդը ստացել է մարմնական վնասավածք և բուժօգնություն ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 14.30-ին, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել է շենքերից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գավառի Թումանյան փողոցում «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 12.50-ին, Չարենցավան-Կարենիս ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 222-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս