«Յունայթեդը» հետաքրքրված է Անչելոտիի ծառայություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեստեր Յունայթեդ» ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է «Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ, իտալացի հանրահայտ մասնագետ Կարլո Անչելոտիի ծառայություններով. հայտնում է բրիտանական մամուլը:

«Մանչեստերում» գտնում են, որ իտալացի մասնագետը կարող է թիմի համար դառնալ նոր Ալեքս Ֆերգյուսոն: Անգլիական ակումբում մտածում են, որ Անչելոտին կհեռանա «Արքայական ակումբից», եթե ընթացիկ մրցաշրջանում թիմի հետ չհասնի զգալի հաջողությունների: Սակայն «Մանչեստերը» քննարկում է ոչ միայն Անչելոտիի տարբերակը. թիմում գտնում են, որ իրենց կարող է օգտակար լինել նաև «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմիոնեն:

 




Լրահոս