Արտեմ Ասատրյանն ընդհանուր պատասխաններ է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանից հետո այսօր ՍԴ հարցերին պատասխանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ այս համակարգով եկամտահարկ և սոցիալական անհատական վճարումներ կատարելու բեռը միայն աշխատողի վրա է դրված, իսկ գործատուի դերակատարումն այս հարցում զրոյացվել է:

Նախարարի պատասխաններն ավելի ընդհանուր էին: Նա հղում կատարեց 2013թ. կիրառության մեջ մտած «Եկամտահարկի մասին» օրենքին:

ՍԴ անդամ Ֆելիք Թոխյանին հետաքրքրում էր՝ ինչպես կարելի է ներդնել մի համակարգ, որն այդպիսի ընդվզում է առաջացրել. «Նույնիսկ ամենաբարձր մակարդակով ասվեց, որ հասարակության 80 տոկոսը դեմ է»: Նախարարը, ի պատասխան, սկսեց խոսել պատճառներից:

Ֆելիքս Թոխյանը նաև հավելեց. «Հնարավո՞ր է երկու-երեք տարով հետաձգել այս համակարգի ներդրումը, ու չե՞ք կարծում, որ այդ շեմը բարձր է: Նրանց համար, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում, պետք է երկու տոկոս սահմանվեր»:

Նախարարը վստահեցրեց, որ տարիներ շարունակ օրենքի վերամշակումներ են արել և ընտրել ճիշտ մոդել: «Մենք արդեն ուշացրել ենք համակարգի ներդրումը, ու եթե էլի ուշացնենք, դա ավելի ծանր իրավիճակների կբերի»,- ավելացրեց նախարարը:




Լրահոս