Մեկնարկել է ԱԺ քառօրյան. ընդդիմությունն առաջարկում է քննիչ հանձնաժողով ձեւավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան։ Օրակարգում ընդհանուր առմամբ 17 հարց է։ Դրանցից 7-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։ Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է նաեւ ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորելու հարցը: Հանձնաժողովի նպատակն է ուսումնասիրել «բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները»։
Ընդդիմություն առաջարկել է, որ ժամանակավոր հանձնաժողովը ղեկավարի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո, այն պետք է նաեւ ԱԺ լիագումար նիստում քննարկվի և հաստատվի հանձնաժողովի անդամների թիվը: Եթե իշխող մեծամասնությունը, որն այս դեպքում ՔՊ-ն է չհաստատի այն, հանձնաժողովը չի կարող գործել և որոշումներ կայացնել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս